Լրահոս

09.10.2013 21:41


Հայաստանում օրեկան 2000 մարդ տառապում է ցավից

Հայաստանում օրեկան 2000 մարդ տառապում է ցավից

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահամանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են հաճախ տառապել ցավից:

Հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև անհատների և մի խումբ մասնագետների դաշինքը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ, «Ցավի հաղթահարում» ծրագրի շրջանակում, սույն թվականի հոկտեմբերի 12-ին ընդառաջ, որը համարվում է Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օր, իրականացնելու է հետևյալ միջոցառումները.

Հոկտեմբեր 11-ին` մամլո ասուլիս ք. Երևանում/ Մեդիա կենտրոնում, ժամը 12:00–ին/ և հեռուստաեթեր ք. Վանաձորում, որտեղ ելույթ կունենան տարբեր մասնագետներ և կներկայացնեն խնդրի կարևորությունը և հետագա անելիքները, ինչպես նաև մանրամասներ` հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 15-ին կայանալիք միջոցառումների մասին:

Հոկտեմբեր 12-ին` ժամը 14:00-ին ֆիլմի ցուցադրություն և քննարկում Կոնգրեսս հյուրանոցում: Ֆիլմը գեղարվեստական է, պատմում է մեծահասակ զույգի սիրո պատմության մասին և նվիրված է պալիատիվ խնամքի հիմնախնդրին: Ֆիլմը ռուսերեն է, անգլերեն ենթատեքստերով:

Հոկտեմբեր 15–ին՝ ժամը 16:00-18:00-ը տեղի կունենա տեղեկատվական միջոցառում ք. Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում, որտեղ կբաժանվեն թեմատիկ բրոշյուրներ, անցորդներին կներկայացվի օրվա կարևորությունը, կհրավիրվի երգչախումբ, որը դասական երաժշտության համարներով ելույթ կունենա միջոցառման ընթացքում, ինչպես նաև կտեղադրվի «ցավի աթոռը»` որպես տանջանքի և ցավի խորհրդանիշ:

Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է

հնարավություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող բուժամիջոցներից: Հանրությունը պարտավոր է հարգել և ապահովել պալիատիվ խնամքի կարիք ունեցող մարդու իրավունքը և նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավություն տալ:

Այս խորագրի վերջին նյութերը