Լրահոս

09.10.2013 11:33


Այսօր Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստն է. կթույլատրվի՞ միջնորդությունը ներկայացնել

Այսօր Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստն է. կթույլատրվի՞ միջնորդությունը ներկայացնել

Այսօր՝ ժամը 12։00–ին, Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատավոր Եվա Դարբինյանը թույլ չտվեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին միջնորդություն ներկայացնել, և նիստը միանգամից փակված հայտարարեց։ Իսկ Շուշանյանը պատրաստվում էր միջնորդել վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը՝ համաձայն հայտարարված համաներման։

Շուշանյանը սա բացահայտ կամայականություն էր որակել։ Ավելին, ընդգծել էր, որ դատարանն ի՛նքը իր նախաձեռնությամբ պետք է ազատ արձակեր Տիգրան Առաքելյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը