Լրահոս

09.10.2013 11:06


Ուղևորն օդաչուի փոխարեն իջեցրել է օդանավը

Ուղևորն օդաչուի փոխարեն իջեցրել է օդանավը

Իռլանդիայում ոչ մեծ ինքնաթիռի ուղևորը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք իրանակացնել թռիչքի ժամանակ օդաչուի ինքնազգացողության վատացման պատճառով։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր դքսության հյուսիսում օդանավն անցկացրել է ուսուցողական թռիչք։ Ինքնաթիռում եղել են միայն օդաչուն և մի ուղևոր։ Օդաչուն անսպասելիորեն վատ է զգացել և երթակարգավարներին հայտնել, որ չի կարող շարունակել թռիչքը։ Դրանից հետո օդանավի հետ կապ է հաստատել երկու հրահանգիչ և օգնել ուղևորին իջեցնել ինքնաթիռը։ Թեև վերջինս թռիչքների փորձ է ունեցել, սակայն առաջին անգամ է նման գործողության դիմել։ Օդանավը նա կարողացել է իջեցնել միայն երրորդ փորձով։

Այս խորագրի վերջին նյութերը