Մեկնաբանություն

09.10.2013 10:55


Պեդոֆիլիան և «կամուֆլյաժային» PR–ը

Պեդոֆիլիան և «կամուֆլյաժային» PR–ը

Պեդոֆիլ խորհրդական ունեցած և բանակում չծառայած Տիգրան Սարգսյանը երեկ կամուֆլյաժ էր հագել ու կրակում էր։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մինչդեռ կարող էին լինել։

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանն անցած տարի որսի էր գնացել ու կրակել։ Արդյունքում ոտքից վիրավորվել էր իր թիկնապահներից մեկը։ Դժվար է ասել, թե արդյոք այդ պահին հարբա՞ծ է եղել վարչապետը, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ նա որսի կայֆերի ժամանակ հաշմանդամ էր սարքել Արմեն անունով իր թիկնապահին։

Իրավապահներն այդ ամենը, բնականաբար, կոծկեցին։ Քրեական գործ չհարուցվեց։ «Անկախ» լրատվամիջոցներն էլ իրենց էշի տեղ դրեցին ու չանդրադարձան այդ թեմային՝ շարունակելով պայքարել հոռի բարքերի և «օլիգարխիայի» դեմ։

Այդ և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Տիգրան Սարգսյանն անպատժելիության խորհրդանիշն է։ Մարդը կրակում ու հաշմանդամ է սարքում առողջ երիտասարդին, բայց պատասխան չի տալիս։ Օֆշորային մեքենայություններով է զբաղվում, բայց տերտերական առոգանությամբ շարունակում է իր դեմագոգիան։ Բյուջեն «ատկատահան» է անում և իր բարեկամներին «տենդերներում» հաղթել տալիս, բայց իրավապահները չեն թակում նրա դուռը։ Պետության ու սերունդների հաշվին մի քանի միլիարդ դոլար վարկ է մսխում, բայց մնում է իր տեղում։ Շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացու համար արտագաղթի պայմաններ է ստեղծում, բայց դեռ սոսնձված է վարչապետի աթոռին։

Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանի համար տիգրանատիպ ենթական պարզապես գտածո է, քանզի ավելի վարկաբեկված մարդ դժվար է գտնել։ Անգամ Սերժ Սարգսյանի համեմատ նա շահեկան դիրքերում չի հայտնվում։ Դա է պատճառը, որ ՀՀԿ ղեկավարը Տ. Սարգսյանին հանդուրժում է։ Հետո՞ ինչ, որ վարչապետը տևական ժամանակ պեդոֆիլից է խորհուրդներ ստացել։ Կարևորը, որ «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումն ավարտին հասցվի։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Երեկ այնպիսի տղաներ էին կամուֆլյաժ հագել, որ մի պահ թվաց, թե ՀՀ ՊՆ–ն որոշել է իգական սեռի ներկայացուցիչներին էլ զորակոչել բանակ կամ էլ զինվորական հագուստով բազմազանության երթ կազմակերպել։

Այս խորագրի վերջին նյութերը