Աշխարհ

09.10.2013 10:02


«Aerosmith»–ն Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային էլեկտրակիթառ է նվիրել

«Aerosmith»–ն Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային էլեկտրակիթառ է նվիրել

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ հանրահայտ «Aerosmith» խմբի անդամներն Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային էլեկտրակիթառ են նվիրել։

Նախագահը ռոք խմբի անդամներին է հանդիպել Մոնտեվիդեոյում, որտեղ այսօր պետք է կայանա խմբի համերգը: Երկու ժամ տևած զրույցի ընթացքում խմբի առաջատար Սթիվ Թայլերը բարձր է գնահատել Մուխիկայի աշխատանքն իր զբաղեցրած պաշտոնում: Երաժիշտները ստորագրել են կիթառի վրա և հանձնել Մուխիկային, որը, ականատեսների վկայությամբ, հուզվել է նվերից: Նախագահն իր հերթին «Aerosmith»-ին է նվիրել իր երկրի զբոսաշրջային տեսարժան վայրերի մասին գիրքը:

Այս խորագրի վերջին նյութերը