Լրահոս

08.10.2013 16:04


Պուտին. «ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին պետք չեն ուղղակի հանդիպումներ»

Պուտին. «ՌԴ և ԱՄՆ առաջնորդներին պետք չեն ուղղակի հանդիպումներ»

«ԱՄՆ և ՌԴ առաջնորդներին պետք չեն ուղղակի հանդիպումներ. երբ դրա անհրաժեշտությունը հասունանա, այն ժամանակ էլ կհանդիպենք»,–«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին Ինդոնեզիայի ԱԽՏՀ (Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթաժողովին ասել է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում նախատեսվում էր ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը, սակայն Օբաման բյուջետային խնդրի պատճառով հետաձգել էր այն։ Գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, ով փոխարինել էր Բարաք Օբամային:

Այս խորագրի վերջին նյութերը