Լրահոս

08.10.2013 14:57


Սուլթան Համիդի անմիջական ժառանգը հնարավոր է՝ գլխավորի Ստամբուլի քաղաքապետարանը

Սուլթան Համիդի անմիջական ժառանգը հնարավոր է՝ գլխավորի Ստամբուլի քաղաքապետարանը

Թուրքական «Հզոր միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Մուստաֆա Դեստիջին Քոջալի քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսից հետո հետաքրքիր հայտարարություններ է արել՝ կապված Ստամբուլի և Մերսինի քաղաքապետերի թեկնածուների հետ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հետաքրքրություն է առաջացել հատկապես Կայխան Օսմանօղլուի հանդեպ, որը թուրք սուլթան Աբդուլ Համիդի անմիջական ժառանգն է։ Դեստիջիի խոսքերով՝ ներկայումս հենց նրա հետ են բանակցում թուրքական մեգապոլիսի ղեկավարի պաշտոնում առաջադրելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը