Լրահոս

08.10.2013 14:45


Բրիտանիայում կարող են օրինականացնել կոկաինը

Բրիտանիայում կարող են օրինականացնել կոկաինը

Բրիտանացի որոշ քաղաքական գործիչներ սկսել են մտածել, որ կոկաինն ավելի շուտ օգտակար է, քան վնասակար։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ խորհրդարանականներն առաջարկում են օրինականացնել այն հասարակության ամենաաղքատ խավի բուժումն ապահովելու համար։

Խորհրդարանին ներկայացված համապատասխան հաշվետվության մեջ ասվում է, որ նախկինում կոկաինը հայտնի էր իր յուրօրինակ բուժիչ հատկություններով, և այժմ այն կարող է միլիոնավոր աղքատ մարդկանց կյանքեր փրկել։

Հաշվետվության հեղինակներն ընդգծել են, որ կոկաինը հարուստ է կալցիումով և սպիտակուցներով, ինչպես նաև կարող է օգտագործվել մկանային ցավերի դեպքում և անգամ գինու արդյունաբերության մեջ։

Հետաքրքրական է, որ որոշ խոշոր կազմակերպություններ, մասնավորապես «Coca-Cola»–ն, ամերիկյան կառավարության կողմից կոկաինի չոր տերևներ ներմուծելու թույլտվություն են ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը