Լրահոս

08.10.2013 14:11


ՀՀ էներգետիկայի նախարար. «Գազի պայմանագիր կա»

ՀՀ էներգետիկայի նախարար. «Գազի պայմանագիր կա»

«Նման բան չկա, որ պայմանագիր չկա, բնականաբար, եթե ինչ–որ ապրանք է մատակարարվում, պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկն ապրանք գնողն է, մյուս կողմը՝ վաճառողը: Մեր պարագայում ապրանք գնողը «Հայռուսագազարդ» ընկերությունն է, որը գնում է գազը, իսկ վաճառողը «Գազպրոմն» է: Պայմանագիրը կա, գոյություն ունի, որով գազի գինը հայկական սահմանի վրա սահմանված է 270 դոլար»,-ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու է գազի գինը բարձրացել առանց համապատասխան պայմանագրի:

ԳԱԼԱ-ի լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ պայմանագիր չկա, Ա.Մովսիսյանն ասել է. «Պայմանագիրը գտնվում է «Հայռուսգազարդում», պայմանագրի օրինակն ուղարկվել է պարոն Մանուկյանին վարչապետի հանձնարարականով, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում»:

Մանրամասները՝ galatv.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը