Արարատ Զուրաբյանը Մաքսային միություն մտնելու որոշման մասին
«Մինչև սեպտեմբերի երեքը գնում էինք Եվրոպա, բայց մի օրվա մեջ փոխվեց ամեն ինչ` գնացինք դեպի Մաքսային միություն։ Ցավում եմ, բայց մենք դուրս մնացինք ԵՄ գնալու այդ գործընթացից»,–այսօրվա ասուլիսին հայտնել է ՀԱԿ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը։ Բանախոսը նշել է, որ ՄՄ մտնելու առավելությունների մասին դժվար է խոսել, քանի որ փաստաթուղթն, ըստ էության, չի ներկայացվում հանրությանը։ Իսկ կորուստ Զուրաբյանն արդեն արձանագրել է՝ «մեր աշխատավարձերը կբարձրանան ամռանը»։
Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, բանախոսն ասել է.«Մենք չորս տարի բանակցում էինք Եվրամիության հետ, ու մի՞թե մեր իշխանությունները հաշվի չէին առնում անվտանգության խնդիրը։ Եթե Հայաստանի տնտեսությունը զարգանար, ապա մենք այն փաստի առաջ չէինք կանգնի, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 մլրդ դոլարից ավելի է, իսկ մեր բյուջեն՝ դրանից ցածր»։

7or.am