Լրահոս

08.10.2013 12:00


Արեգնազ Մանուկյան. «Ով գնա բանակում ծառայի, ով կամուֆլյաժ հագնի»

Արեգնազ Մանուկյան. «Ով գնա բանակում ծառայի, ով կամուֆլյաժ հագնի»

Ով գնա բանակում ծառայի, ով կամուֆլյաժ հագնի։ Իրոք որ, ծուռ հայելիների ու ծաղրածուների երկիր ենք դարձել։ Կառավարության անդամների մեծ մասը բանակում մի օր էլ չի եղել, իսկ էսօր միմոսի նման զինվորական համազգեստ են հագել ու ինքնագոհ նստել, իբր, տեսեք՝ ինչ մեծ բան ենք արել։ Տո դուք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի մի մազն էլ չարժեք, ո՞նց եք ձեզ նման բան թույլ տալիս։ Ախր էդ համազգեստը կրելու համար նախ և առաջ իրավունք պիտի ձեռք բերես։ Ո՞ւմ եք ինչ ուզում ցույց տված լինեք, թե՞ ինքներդ ձեզ եք փորձում համոզել, որ կարգին տղա եք։ Մեկ է, չի ստացվի, իզուր ջանք մի՛ գործադրեք, է՛լ ավելի ծիծաղելի դրության մեջ եք հայտնվում։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը