Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոկտեմբերի 9–ին վիրահատության կենթարկվի։ Բժիշկները պետք է հեռացնեն նրա գանգուղեղային հեմատոման։ Այժմ Արգենտինայի նախագահն արձակուրդ է վերցրել։
60-ամյա Կիրշների մոտ առողջական խնդիրներն առաջացել են դեռ օգոստոսին ստացած վնասվածքից։ Ենթադրվում է, որ հետվիրահատական շրջանը կտևի մոտ 90 օր։
Նախագահի հիվանդությունը վրա է հասել ամենաանհարմար պահին՝ Արգենտինայի խորհրդարանական ընտրություններին մոտ երեք շաբաթ է մնացել։ Կիրշները, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել նախընտրական քարոզչությանը, ինչը հնարավոր է փոխի Ազգային ժողովում քաղաքական ուժերի դասավորությունը։
Արգենտինայի նախագահին կվիրահատեն

7or.am