Լրահոս

08.10.2013 21:11


Աշխարհի ամենամեծ սպիտակ ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

Աշխարհի ամենամեծ սպիտակ ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով

Ադամանդը մի քանի տարի առաջ գտել են Հարավային Աֆրիկայում։ Մշակելու ժամանակ նրան օվալաձև տեսք են տվել։ Մասնագետները պնդում են, որ այդ քարն անթերի մաքրություն ունի։

«Sotheby’s» աճուրդի տան տնօրենի խոսքերով՝ ադամանդը վաճառվել է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում։ Գնորդի անունը, ով աճուրդին մասնակցել է հեռախոսի միջոցով, գաղտնի է պահվում։

Ամբողջ աշխարհի պատմության մեջ աճուրդով վաճառվել է 4 սպիտակ ադամանդ՝ 100 կարատից ավելի կշռով։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր այս մայիսին Ժնևում, երբ 101,73 կարատանոց անգույն ադամանդը գնեցին 26,7 մլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը