Լրահոս

08.10.2013 10:44


Հունաստանի ՊՆ նախկին նախարարին փողերի լվացման համար մեղավոր են ճանաչել

Հունաստանի ՊՆ նախկին նախարարին փողերի լվացման համար մեղավոր են ճանաչել

Հունաստանի պաշտպանության նախկին նախարար Աքիս Ցոհատզոպոուլոսը մեղավոր է ճանաչվել փողերի լվացման համար: Դատարանն ապացուցված է համարել, որ նա ռուսական հրթիռների և գերմանական սուզանավերի գնումների գործընթացում օրինախախտում է թույլ տվել, ինչպես նաև շվեյցարական բանկերի և օֆշորային կազմակերպությունների միջոցով «փողեր լվացել»:

ՊՆ նախկին նախարարի հետ միասին մեղավոր են ճանաչվել նաև նրա ներկա և նախկին կանայք, դուստրը և բիզնես-գործընկերներից ոմանք:

1981-2004թթ. պաշտոնավարած Ցոհատզոպոուլոսը գույքի և եկամուտների մասին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար արդեն իսկ դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ կես մլն եվրո տուգանքով և գույքի բռնագանձմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը