«Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է»՝ Դմիտրի Ադբաշյանը «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու մասին
«Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը։ Նրա կարծիքով շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ»,–գրում է «Ժողովուրդ»–ը։ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը. «Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է։ Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն»,–թերթին ասել է Ադբաշյանը։
«Թող գնան, էջմիածինը քանդեն, ավելի հին է»՝ Դմիտրի Ադբաշյանը «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելու մասին