Լրահոս

07.10.2013 16:52


Մուղալյանի և ընկերների գործով ամբաստանյալ Արթուր Քլոյանի վիճակը վատ է, նրան տեղափոխում են հիվանդանոց

Մուղալյանի և ընկերների գործով ամբաստանյալ Արթուր Քլոյանի վիճակը վատ է, նրան տեղափոխում են հիվանդանոց

Արամ Մուղալյանի և ընկերների գործով դատական նիստը ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց 10 րոպեով. կտրուկ վատացավ ամբաստանյալներից Արթուր Քլոյանի առողջական վիճակը: Այս մասին տեղեկացնում ենք hetq.am–ից։

Հիշեցնենք, որ վերջինիս ամիսներ առաջ գրավով ազատ էին արձակել:

Արթուր Քլոյանի վիճակն այնքան վատացավ, որ շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն առաջացավ: Մինչ շտապօգնության ժամանելը նրան պառկեցրին դատարանի աթոռների վրա: Շտապօգնության ժամանումից հետո բժիշկները քննեցին, ներարկումներ արեցին: Այդ ընթացքում Արթուրը հազիվ լսելի ձայնով կրկնում էր, որ իրենց դատելու են:

Մանրամասները՝ hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը