Սիրիայում ահաբեկիչները սպանության համար երեխաներին 2,5 դոլար են վճարում
Սիրիայում ահաբեկիչներն իրենց շարքեր երեխաների էլ են հավաքագրում։ Սիրիացի լրագրողները ներկայացրել են 12–ամյա Շահաբան Աբդուլլա Համիդի պատմությունը, ով մի քանի ամիս ահաբեկչական խմբավորումներից մեկում դիպուկահար է եղել։ Այս մասին տեղեկացնում է «vesti.ru»–ն։
Երբ Շահաբանը 7 տարեկան է եղել, մայրը մահացել է, հայրն էլ հեռացել է ընտանիքից՝ որդուն թողնելով փողոցում։ Երեխան ստիպված է եղել թողնել դպրոցը և աշխատել պլաստմասսայի գործարանում։ Մի քանի տարի անց Շահաբանին գտել է նրա հարազատ հորեղբայրը և «շահավետ աշխատանք» առաջարկել։
Մեկ ամիս տղային դիպուկահարություն են սովորեցրել, այնուհետև տեղակայել Հալեպի Աշ–Շաար կամրջի տանիքին։ Շահաբանին հրահանգել են կրակել անխտիր բոլոր անցորդների և տրանսպորտային միջոցների վրա։ Մեկ քաղաքացիական անձի սպանության համար տղային վճարել են սիրիական 500 լիր (մոտ 2,5 դոլար), զինվորի սպանությունը գնահատվել է 2 անգամ ավելի։
Դիպուկահարներն աշխատել են 3 հերթափոխով։ Մյուս 2–ը նույնպես եղել են Շահաբանի տարեկիցները։ Նրանց հերթափոխը 8–16 ժամ է եղել։ Երկու ամսվա ընթացքում անչափահասը սպանել է 13 քաղաքացիական անձի և 10 զինվորի։
Շահաբանի այս «աշխատանքին» վերջ է դրվել միայն այն բանից հետո, երբ հորեղբայրը նրա հորը պատմել է, թե որտեղ է գտնվում որդին։ Տղան հոր հետ փախել է և ապաստան գտել փախստականների ճամբարում։

7or.am