Տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը
Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:
ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում կքննարկվի «Դատախազությունների և ԶԼՄ-ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:
ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին:
Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երևանի Հռչակագիրը»: