Լրահոս

07.10.2013 15:36


«Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»

«Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013»

Հոկտեմբերի 11-13-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում, առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ: Ցուցահանդեսի շրջանակներում սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով, համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Համազգային ընտրություն» մրցանակին:

Այս խորագրի վերջին նյութերը