«Ռեժիմի՝ ի դեմս դատարանի պատկերացմամբ` մենք պետք է հալված լինեինք»
Դատավորներն աննախադեպ լարվածությամբ էին վարում դատական նիստը: Ակնհայտ էր, որ նրանց սպասելիքները չէին իրականացել: Համոզված կարելի է ասել, որ նրանց անակնկալի բերեց պաշտպանության կողմի հարձակողական մարտավարությունը: Ռեժիմի՝ ի դեմս դատարանի պատկերացմամբ` մենք պետք է հալված ու շոյված հրաժարվեինք բոլոր տեսակի միջնորդություններից, ու սպասինք, թե երբ «մեծահոգի» դատարանը կբարեհաճի սպասվող համաներման հիմքի վրա բավարարել Տիգրանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Բայց առաջին հերթին հենց Տիգրանը, նաև Արտակը, Սարգիսը և Դավիթն ապացուցեցին, որ ինչքան էլ կարևորվում է ֆիզիկական ազատությունը, առաջին տեղում է արդարության կայացումը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի սնանկության ցուցադրման և շինծու գործի ջախջախման ևս մեկ հնարավորության օգտագործումը:
«Ռեժիմի՝ ի դեմս դատարանի պատկերացմամբ` մենք պետք է հալված լինեինք»
Դատավորներն աննախադեպ լարվածությամբ էին վարում դատական նիստը: Ակնհայտ էր, որ նրանց սպասելիքները չէին իրականացել: Համոզված կարելի է ասել, որ նրանց անակնկալի բերեց պաշտպանության կողմի հարձակողական մարտավարությունը:
Ռեժիմի՝ ի դեմս դատարանի պատկերացմամբ` մենք պետք է հալված ու շոյված հրաժարվեինք բոլոր տեսակի միջնորդություններից, ու սպասինք, թե երբ «մեծահոգի» դատարանը կբարեհաճի սպասվող համաներման հիմքի վրա բավարարել Տիգրանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Բայց առաջին հերթին հենց Տիգրանը, նաև Արտակը, Սարգիսը և Դավիթն ապացուցեցին, որ ինչքան էլ կարևորվում է ֆիզիկական ազատությունը, առաջին տեղում է արդարության կայացումը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի սնանկության ցուցադրման և շինծու գործի ջախջախման ևս մեկ հնարավորության օգտագործումը:
Ազատություն քաղբանտարկյալներին
Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից