Լրահոս

07.10.2013 14:15


Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ոստիկան Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Ավետիսյանի միջնորդությունը:

Իր մերժումը դատարանը հիմնավորել է նրանով, որ այդ միջնորդությունը պաշտպանվող կողմն առաջին ատյանի դատարանում ներկայացնելու հնարավորություն ունեցել է, բայց չի արել:

Տիգրան Առաքելյանն էլ այս մերժումը որակել է որպես նախորդ ատյանի դատարանին վատ դրության մեջ դնելուց ձեռնպահ մնալու քայլ։

Այնուհետև պաշտպանական կողմը միջնորդել է կրկին դատարան հրավիրել վկա Հրանտ Միրիջանյանին, ինչից հետո դատարանը նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 9-ը։

Փաստորեն, դատարանն այսօր այդպես էլ հնարավորություն չտվեց փաստաբան Մուշեղ Շուշանյանին ներկայացնել իր «կարևոր միջնորդությունը»։

Դատարանի այս գործելաոճը նիստին մասնակցող քաղաքացիներն ընդունել են «Ամո՜թ, ամո՜թ» վանկարկումներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը