Զ. Փոստանջյան. «Ես իմ հարցո՞վ պետք է խայտառակեի Սերժ Սարգսյանին»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ստրասբուրգյան դեպքերին՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մասնավորապես ասել է. «Ես իմ հարցո՞վ պետք է խայտառակեի Սերժ Սարգսյանին. խայտառակությունն այն է, որ մեր բնակչության 35 տոկոսն աղքատ է, քաղցած է։ Մեզ խայտառակողը հենց Սերժ Սարգսյանն է»։
Լրագրողների հարցին՝ պատգամավորն ապացույցներ ունի՞ Սերժ Սարգսյանի՝ կազինոյում 70 մլն եվրո պարտվելու վերաբերյալ, բանախոսը պատասխանել է, որ հանրահայտ փաստերն ապացուցման ենթակա չեն. այդ մասին բազմիցս խոսվել է նաև նախագահի մերձավոր շրջապատում։
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ նախագահը հայ ժողովրդին վերաբերվում է այնպես, ինչպես կազինոյում՝ դնում է, խաղում ու կորցնում, այսինքն, ըստ պատգամավորի, նախագահը որդեգրել է հայ մարդուն կորցնելու քաղաքականությունը։