Լրահոս

07.10.2013 13:01


Դատարանը Տիգրան Առաքելյանի փաստաբանին թույլ չտվեց ներկայացնել «շատ կարևոր միջնորդությունը»

Դատարանը Տիգրան Առաքելյանի փաստաբանին թույլ չտվեց ներկայացնել «շատ կարևոր միջնորդությունը»

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով նիստն ընդմիջվել է։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննելու Տիգրան Առաքելյանի և նրա փաստաբանի ներկայացրած միջնորդությունները։ Նրանք պահանջել են կրկին դատարան հրավիրել «հեռախոսը կորցրած» ոստիկան Շահեն Հարությունյանին, իսկ դատական նյութերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանի հարվածից քթի բազմաբեկոր կոտրվածք ստացած Տիգրան Ավետիսյանին դատաբժշկական կրկնակի հետազոտության ենթարկել։

Ի դեպ, մինչ այս միջնորդությունները Առաքելյանի փաստաբան Շուշանյանը ցանկացել է, նրա իսկ խոսքերով, շատ կարևոր միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Եվա Դարբինյանը թույլ չի տվել՝ պահանջելով նախ և առաջ ներկայացնել նոր ի հայտ եկած ապացույցների հետ կապված միջնորդությունները։

Ենթադրվում է, որ այդ «շատ կարևոր միջնորդությունը» Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու մասին է՝ կապված հայտարարված համաներման հետ։

Նշենք նաև, որ, ինչպես Տիգրան Առաքելյանը, այնպես էլ դատական նիստին մասնակցող քաղաքացիներից մի քանիսը կրում են «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» գրությամբ շապիկներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը