Լրահոս

22.01.2011 11:11


Փետրվարին կընդունվի թրքալեզու երկրների մեդիա–միության կանոնադրությունը

Փետրվարին կընդունվի թրքալեզու երկրների մեդիա-միության կանոնադրությունը։ Այս մասին «Trend» գործակալությանն ասել է Թուրքիայի վարչապետին կից մամուլի կառավարման տեղեկատվական բաժնի ղեկավար Արիֆ Գյուլենը։

-Թրքալեզու երկրների մեդիա-ֆորումի ժամանակ, որն անցկացվել է դեկտեմբերի 21-22-ին Անկարայում, այդ երկրների լրագրողների միավորման աշխատանքային խումբ է ստեղծվել։ Փետրվարին Թուրքիայում կկայանա այդ աշխատանքային խմբի նիստը, որտեղ կընդունվի նոր կառույցի կանոնադրությունը,-ասել է Գյուլենը։

Նրա խոսքերով՝ մինչ այսօր ստացվել է բոլոր թրքալեզու պետությունների համաձայնությունը, բացի Ուզբեկստանից։

Գյուլենը նաև նշել է, թե թրքալեզու երկրների մեդիա-միության ստեղծման հստակ ժամկետը դեռևս որոշված չէ։

 

Այս խորագրի վերջին նյութերը