Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Ճշմարիտյանի հետ
-Հայաստանում տնտեսական անկումը շարունակվում է։ Իսկ վարչապետը «հուսադրող» դիտարկում արեց, թե կառավարությունը 16.3 տոկոսի փոխարեն, կանխատեսում էր 20 տոկոս ՀՆԱ անկում։ Այս տրամաբանությամբ և գործելաոճով, կկարողանա արդյո՞ք կառավարությունը դիմակայել ճգնաժամի հետևանքներին։
-Ճգնաժամի ժամանակ անկումը բնական պրոցես է։ Նշանակություն չունի՝ քանի տոկոսով, դա բնական պրոցես է, որովհետև արտաքին ազդեցությունների հետ կապված խնդիր է։ Մի քանի ամսվա ընթացքում ներարկումներից հետո պատկերը կփոխվի, համաշխարհային պատկերն էլ է փոխվում։
-Այսօր տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ բարձացնում են վարչապետի հրաժարականի հարցը։ Ըստ Ձեզ, այդ պահանջը հիմնավորվա՞ծ է։
-Ոչ։ Մենակ ասելով չէ։ Մարդուն փոխելով՝ խնդիրը չի լուծվում։ Պետք է աշխատել իրավիճակից հնարավորինս ավելի մեղմ և ավելի քիչ կորուստներով դուրս գալ։ Թե չէ, հրաժարականով բան չի փոխվի։ Պետք է նստել, մտածել կոնկրետ, սուբյեկտ առ սուբյեկտ վերլուծել և անցնել առաջ։
-Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը որքանո՞վ է արդյունավետ։ Արդյո՞ք այն իրավիճակային չէ, և լուծում է միայն օրվա խնդիրները։
-Ո՞վ ասաց, թե իրավիճակային է։ Տնտեսական քաղաքականության կառուցվածքի մեջ ոչինչ պետք չէ փոխել։ Մենք հիմա չպետք է գնանք տնտեսական կառուցվածքի փոփոխման։ Միակ խնդիրը տնտեսական ակտիվության փաստն է։ Ուրիշ խնդիր չունենք։ Ինչպես դա անել՝ արդեն երկար խոսակցություն է։
-Ո՛չ։ Որովհետև տնտեսական ցուցանիշները դրա մասին չեն խոսում։ Ունենք անկում, ունենք նաև ներմուծման և տրանսֆերտների անկում, բայց դա բնական պրոցես է։ Ցանկացած ճգնաժամի դեպքում դու՝ որպես երկիր, եթե ինտեգրված ես համաշխարհային տնտեսության մեջ որոշակի չափով, այդ չափով էլ խնդիրներ են լինում։ Իսկ երկրի դիմադրողականությունն արդեն կախված է ընդհանուր ներդրումային ու գործարար միջավայրի բարենպաստ լինելուց։
Կարեն Ճշմարիտյան.

-Ձեր կարծիքով դրսից անընդհատ պարտքեր բերելը՝ Հայաստանին չի՞ դարձնի անվճարունակ պետություն։
-Ո՛չ։ Որովհետև տնտեսական ցուցանիշները դրա մասին չեն խոսում։ Ունենք անկում, ունենք նաև ներմուծման և տրանսֆերտների անկում, բայց դա բնական պրոցես է։ Ցանկացած ճգնաժամի դեպքում դու՝ որպես երկիր, եթե ինտեգրված ես համաշխարհային տնտեսության մեջ որոշակի չափով, այդ չափով էլ խնդիրներ են լինում։ Իսկ երկրի դիմադրողականությունն արդեն կախված է ընդհանուր ներդրումային ու գործարար միջավայրի բարենպաստ լինելուց։
-Փաստորեն, ամեն ինչ լավ է լինելու՞։
-Ես գուշակ չեմ։
Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը