Քաղաքական

07.10.2013 10:30


Եթե չստանան հստակ պատասխաններ, ՀՀ քաղաքացիները կդիմեն անհնազանդության

Եթե չստանան հստակ պատասխաններ, ՀՀ քաղաքացիները կդիմեն անհնազանդության

Հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, ՀՀ կառավարության շենքի մոտից երթ է տեղի ունենալու դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Երթի մասնակիցներն այդ երկու կառույցներից պահանջելու են պատասխանել այն հարցին, թե ինչ հիմքով է արդեն 3 ամիս գազը բնակչությանը վաճառվում թանկ սակագնով։

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ–ում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի սակագնի բարձրացման մասին պայմանագիր չկա կնքված։

Այդ պատասխանից վերոնշյալ երթի կազմակերպիչ Անի Կաղինյանի հայտարարության համաձայն՝ ՀՀ քաղաքացին կարող է եզրակացնել, որ շուրջ 3 ամիս է՝ իրենից խաբեությամբ փող են գողանում պետական մակարդակով:

Երթի մասնակիցները զգուշացնում են, որ եթե իրենց հստակ չպատասխանեն՝ ինչի հիման վրա է «Հայռուսգազարդը» դիմել ՀԾԿՀ-ին, ի՞նչ հիմքով է տվյալ հայտը ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից, և ինչո՞ւ է թանկացել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը, ապա ՀՀ քաղաքացիները կդիմեն անհնազանդության, և կվճարեն գազի ու էլեկտրաէներգիայի համար նախկին սակագնով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը