Բարձրացվում է օդանավակայանների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին
Հոկտեմբերի 7-10-ը Երևանի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու օդանավակայաններում ՀՀ ԱԻ նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Deutsche Post DHL ընկերությունը կազմակերպում են «Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար» թեմայով վերապատրաստման դասընթաց: Այն իրականացվում է DHL ընկերության GARD («Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար») ծրագրի շրջանակներում:
Նպատակն է պատրաստել օդանավակայանների աշխատակիցներին և ենթակառուցվածքները` հաղթահարելու նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ բնական աղետների ժամանակ: