Կարծիք

05.10.2013 16:46


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Սերժ Սարգսյանը իր իշխանությունը պահելու համար բարոյազրկում և փչացնում է բոլորին և ամեն ինչ:

Հայաստանյան բոլոր ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի հանրապետական անդամների մեծ մասը դպրոցի ուսուցիչներ կամ տնօրեններ են, որոնց քաղաքապետարաններից հրահանգվում է կատարել տարբեր խախտումներ՝ չկատարելու դեպքում աշխատանքից հեռացվելու սպառնալիքով:

Ամենստորացուցիչն այն է, որ ընտրությունների օրը ընտրատեղմասերի շուրջ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար ձայն «վիզ դնող» «տասովշիկները» շատ անգամ նույն դպրոցի շրջանավարտներն են լինում և ընտրատեղամասում արհամարհական տոնով հրամաններ են տալիս իրենց նախկին ուսուցիչներին:

Այսօր ուսուցչի տոնն է ու ցավալի է, որ ուսուցիչ ասելիս ես առաջինը իմ ընտրատեղամասերում ընտրական ցուցակներ կեղծողներին եմ հիշում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը