Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։
«azatutyun.am»–ի փոխանցմամբ՝ ըստ Փոստանջյանի՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանն իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:
Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և, հետևաբար, որևէ գործունեություն չի կարող ծավալել:
Փոստանջյանի փոխանցմամբ՝ իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու` Հովիկ Աբրահամյանի «ավտորիտար քայլերի» մասին արդեն տեղյակ են և՛ ԵԽԽՎ-ում, և՛ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, որին անդամակցում է Փոստանջյանը:
Զարուհի Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ–ին

Մանրամասները՝ azatutyun.am–ում