Լրահոս

04.10.2013 21:35


Հունգարացի ուսանողներն ու դասախոսները մերկացել են դասի ժամանակ (տեսանյութ)

Հունգարացի ուսանողներն ու դասախոսները մերկացել են դասի ժամանակ (տեսանյութ)

Հունգարիայի Կապոշվար քաղաքի ուսանողներին բարկացրել է դասերին նստելու՝ համալսարանների ղեկավարության հատուկ «դրես-կոդը»։ BBC–ի փոխանցմամբ՝ աղջիկներին արգելվել են կարճ, նեղ հագուստները, աչքի ընկնող դիմահարդարումը և բարձրակրունկները։

Ուսանողները բողոքի յուրօրինակ ակցիա են կազմակերպել. դասի ժամանակ մերկանալով՝ նրանք ծածկվել են միայն դասագրքերով:
Ուշագրավ է, որ ուսանողներին իրենց աջակցությունն են հայտնել դասախոսները՝ դասի գալով միայն ներքնազգեստներով: Նրանք եկել են հագուստով, լսարանում հանվել: Նոր օրենքի դեմ ելածները խոստացել են շարունակել իրենց ակցիաները, եթե ղեկավարությունը չփոխի իր որոշումը։ Հոկտեմբերի 7–ին նրանք նախատեսում են դասի գալ լողափային սրբիչներով և հողաթափերով։

Այս խորագրի վերջին նյութերը