Բաշար Ասադը սպառնացել է Թուրքիային ապստամբներին աջակցելու համար
Թուրքական Halk TV-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է, որ Թուրքիան թանկ կվճարի ապստամբներին աջակցելու համար։ Ասադը նաև մեղադրել է թուրքական իշխանություններին սիրիացի ահաբեկիչներին սահմանում թաքցնելու համար՝ ակնարկելով, որ շուտով այդ ամենը Թուրքիայի դեմ շուռ կգա: Թուրքիայի վարչապետ Էրդողանին ֆանատիկոս անվանելով՝ Ասադը հայտարարել է. «Ահաբեկչությունը գրպանում պահելը, ապա այն որպես հաղթաթուղթ կիրառելն անհնար է: Դա նման է կարիճի, որն, առանց տատանման, կխայթի ձեզ առաջին իսկ հարմար պահին: Շուտով Թուրքիան բարձր գին կվճարի»։