Այն մասին, թե ինչու է ՀՅԴ–ն համագործակցում Սերժ Սարգսյանի հետ և ինչու չի պահանջում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ
–Հաշվի առնելով գիշերային որոշումներ կայացնելու և մեկ օրում իր կարծիքը 180 աստիճանով փոխելու Սերժ Սարգսյանի հատկությունը՝ չի բացառվում, որ Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակելու հարցում էլ նա փոշմանի։ Այդ դեպքում ՀՅԴ–ն ի՞նչ է անելու, կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը։
–Այս վերջին տարիների ընթացքում դուք տեսե՞լ եք, որ որևէ հարցում մեր դիրքորոշումները փոխված լինեն, դուք տեսե՞լ եք, որ մենք հրաժարվենք համակարգային արմատական փոփոխությունների պահանջից, դուք տեսե՞լ եք, որ մենք ասենք՝ իշխանափոխություն հարկավոր չէ այս երկրում։ 20, 30, 50 անգամ այդ դեպքը պարզաբանվել, բացատրվել է, պարոն Հովհաննիսյանը մամլո ասուլիս է տվել, մենք խոսել ենք այս մասին։ Ինձ համար կա մե՛կ հարց՝ կարևոր երկրներից մեկում Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալն օգո՞ւտ է մեր երկրին, թե՞ ոչ։ Ես խորապես համոզված եմ, որ շատերը շատ ուրախ կլինեին, եթե մեր բոլոր դեսպաններն ունենային պարոն Հովհաննիսյանի փորձառությունը, կարողությունները։ Շատ ավելի լավ կլիներ, եթե մեր պետական կառավարման համակարգում առանցքային պաշտոններ ունեցողները դարձյալ իրենց հատկություններով, ինքնուրույնությամբ, անհատականությամբ, աշխարհայացքով մոտ լինեին պարոն Հովհաննիսյանին։ Այո՛, երկիրը կշահի դրանից։ Կտուժի՞ Դաշնակցությունը, գուցե և տուժի, բայց կուսակցությունն ինքն իր համար չէ. կուսակցությունը երկրի, պետականության համար է, ոչի՛նչ, դրան էլ կդիմանանք, հանգի՛ստ եղեք։
–Բայց կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը, եթե փոշմանի Վահան Հովհաննիսյանին դեսպան նշանակել։
–Նման բան ես չեմ ենթադրում։ Այո՛, կա արարողակարգ, կա խնդիր, պիտի նոտա ուղարկվի, կապրենք, կտեսնենք։ Բայց դրանով պայմանավորել մեր վերաբերմունքի փոփոխությունը շատ պարզամիտ, պրիմիտիվ մոտեցում է։
–Այսինքն, բացառո՞ւմ եք, որ կփոշմանի Սերժ Սարգսյանը։
–Նորից եմ կրկնում՝ կա արարողակարգ, փոշմանելու խնդիր ես չեմ տեսնում։ Կգնա թուղթը, էնտեղից թուղթը կգա, կնշանակվի։ Ի՞նչ է նշանակում փոշմանել։
–Ասում եք՝ խնդիրը համակարգային է։ Նաև ասում եք՝ Վահան Հովհաննիսյանի նշանակումն օգուտ կտա երկրին։ Բայց եթե խնդիրը համակարգային է, միայնակ Վահան Հովհաննիսյանն ի՞նչ կարող է անել։
–Վահան Հովհաննիսյանը շատ բան չի կարող անել, բնականաբար։ Բայց եվրոպական կարևորագույն մի երկրում դեսպան լինելը դրական կլինի մեր երկրի համար։
–Ինչո՞վ պետք է դրական լինի, եթե խնդիրը համակարգային է։
–Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, ձեր տարբերակը ո՞րն է։
–Իհա՛րկե, չհամաձայնեիք ստանձնել այդ պաշտոնը։
–Բայց դա ձեր կարծիքն է։ Մենք էլ մեր կարծիքն ունենալու իրավունք ունենք։ Մենք էլ մտածել ենք, որ այս առաջարկությունը, որն արվել է Հովհաննիսյանին, մանավանդ երկրի այս փուլում, օգուտ կբերի մեր երկրին։ Գնացել ենք ընդառաջման։ Այստեղ ի՞նչ խնդիր կա։
–Այդ նույն ձևով 2008թ. ընդառաջման գնաց ՕԵԿ–ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։ ՕԵԿ–ն էլ հայտարարեց, որ հանուն պետականության է սեղմել Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը։
–Չէ՛, չէ՛, համեմատությունների...գիտեք...ես...մեր ու լրագրողների խնդիրը որն է։ Դուք ուզում եք, որ մենք ասենք այն, ինչը դուք եք ուզում։ Դուք չեք ուզում հասկանալ, որ մենք էլ չափելու, մտածելու, որոշելու իրավունք ունենք։ Այստեղից է գալիս խնդիրը։ Բացարձա՛կ նման քայլ չէ։ Որևէ առնչություն չունի։ ՕԵԿ–ը եղել է այլ կարգավիճակում, մտել է կոալիցիա դեպքերից հետո։ Դաշնակցությունը եղե՛լ է կոալիցիայում, որից հետո դուռը փակել, դուրս է եկել կոալիցիայից։ Եվ այս երկու բաները զուգահեռ բերել Վահանի այս մի դրվագով ճիշտ չէ։
–Բայց Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվեց, հետո նո՛ր սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը։ Ինչպես և դուք դուրս եք եկել կոալիցիայից, բայց իշխանության հետ եք համագործակցում։ Ո՞րն է տարբերությունը։
–Ո՛չ, մի վայրկյան։ Եթե այդպես եք ասում՝ Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահի պաշտոնից չի հրաժարվել, նրան հրաժարեցրել են։
–Ի՞նչ հիմքով կարող եք պնդել։
–Չե՛մ կարող պնդել։ Դո՛ւք համեմատեք, ձեր տեսակետը դա է, դուք այդպես եք մտածում, ես այսպես եմ մտածում։ Ես գիտեմ իրականությունը։ Երբ դուք փորձում եք այս երկուսը բերել համադրել, ձեր իրավունքն է, բայց մի՛ արեք բաներ, որոնք տրամաբանության չեն ենթարկվում։
–Եթե դուք պահանջում եք համակարգային փոփոխություններ, դա ենթադրում է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ճի՞շտ եմ հասկանում ձեզ։
–Մենք պահանջում ենք համակարգային փոփոխություններ և կարծում ենք, որ պետք է այս երկրում ձևավորվի նոր որակի իշխանություն։ Մենք հասկանում ենք նաև հետևյալ բանը՝ այսօր եթե Դաշնակցությունն առանձին, քաղաքական ընդդիմությունը՝ միասին, ի վիճակի չեն իշխանափոխություն իրականացնել, պետք է պրագմատիկ լինենք, տեսնենք իրականությունը։ Մենք անում ենք քայլեր, որոնք այսօր ռեալ են և հնարավոր են։
–Դա նշանակո՞ւմ է, որ պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականը։
–Ո՛չ, դա չի նշանակում, որովհետև մենք հրաշալի հասկանում ենք, որ այսօրվա իրավիճակում մենք՝ ձեր հարակից ուժերի հետ միասին նույնիսկ, ի վիճակի չենք այսօր իշխանափոխություն իրականացնել, որովհետև ընտրությունները դեռ առջևում են, իսկ այլ մեթոդների մենք կողմնակից չենք։
–Պահանջելով համակարգային փոփոխություններ՝ նորմա՞լ եք համարում, որ Վահան Հովհաննիսյանը համագործակցում է ա՛յդ իշխանության հետ։
–Այո՛, նորմալ եմ համարում։ Մեր համակարգային փոփոխությունների պահանջները ձևակերպված են. դրանք արդեն մեկ տարի է՝ շրջանառության մեջ են, դրանցից շատերի հետ համաձայնվել են այլ քաղաքական ուժեր, մենք համակարգային փոփոխությունները պատկերացնում ենք ըստ այդ 7 կետերի։
–Եվ նորմա՞լ է, որ Վահան Հովհաննիսյանը պետք է աշխատի այն նախարարի ենթակայության տակ, ում հրաժարականը պահանջում էր։
–Ե՞րբ էր պահանջում։
–Այսինքն, հրաժարականի պահանջի ժամկետ կա՞։
–Իհա՛րկե կա։
–Հստակ արձանագրենք, հիմա չե՞ք պահանջում։
–Մի վայրկյան, դու լսելու ընդունակություն ունե՞ս։ Քեզ պետք է այդ նախադասությունը, հա՞։ Հիմա մենք չե՛նք պահանջում։ Ինչո՞ւ։ Մենք ինչո՞ւ ենք դուրս եկել կոալիցիայից, մենք ինչո՞ւ ենք պահանջել Նալբանդյանի հրաժարականը։
–Հայ–թուրքական արձանագրությունների համար, որոնք դե՛ռ ԱԺ–ում են և օրակարգից դուրս չեն եկել։
–Բայց դու իսկապես լսելու ընդունակություն չունես։ Այդ ժամանակից մինչև այսօր հայ–թուրքական արձանագրությունները որտե՞ղ են։
–Օրակարգո՛ւմ։
–Օրակարգում, ի՞նչ է նշանակում օրակարգում։ Դրանից հետո եղել է հսկայական ժամանակաշրջան, դրանից հետո եղել են բազմաթիվ գնահատականներ, դրանից հետո եղել են ՍԴ–ի որոշումները, այս ամենը դուք մոռանում եք։ Ակնհայտ է, որ այսօր այդ արձանագրությունները մեռա՛ծ են։ Մենք ասել ենք առաջին օրվանից՝ այդ արձանագրությունները չե՛ն գործելու այս վիճակով։ Սա եղել է նաև մեր առանձի՛ն, ոչ ձեր դավանած ուժերի, պայքարի արդյունքը։ Եվ այսօր նույն գնահատականը տալ հայ–թուրքական արձանագրություններին, ինչ էր այն ժամանակ, և ինչ է այսօր, ուղղակի հավկուրություն է։
–Հետևաբար, նաև չեք պահանջում, որ Հայաստանը հե՞տ վերցնի այդ արձանագրություններից իր ստորագրությունը։
–Մենք դա միշտ ենք պահանջել։ Երկրի իշխանությունները բազմիցս ասել են, որ կա խելամիտ ժամանակ, որ մենք կսպասենք, մենք էլ ասել ենք՝ վաղուց ժամանակն է ստորագրությունները հետ վերցնել այդ արձանագրությունների տակից։
–Բայց եթե մեռած են այդ արձանագրությունները, ինչպես հենց նոր ասացիք, էլ ստորագրությունը վերցնելու իմաստը ո՞րն է։ Ի՞նչ տարբերություն՝ չեք պահանջում Նալբանդյանի հրաժարականը, որովհետև ժամկետն անցել է, բայց պահանջում եք մեռած արձանագրության տակից ստորագրությունը հետ վերցնելը։
–Ես քո տրամաբանությամբ չեմ կարող առաջնորդվել։ Ես ասում եմ՝ այդ արձանագրություններն այն ժամանակ մի բան էին, այսօր մեռած են, այսօր կա այլ դիրքորոշում, և ՍԴ որոշումը կա շատ հստակ, որը մեր դիրքորոշման ամբողջական արտացոլումն է։ Մենք այսօր էլ ասում ենք, որ անիմաստ է դրանք թողնել, պետք է ստորագրությունները հետ կանչել և բանակցել զրոյից։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը