Լրահոս

04.10.2013 19:03


«Քիմիական հարձակումը Սիրիայում կազմակերպել են Սաուդյան Արաբիայի խմբավորումները»

«Քիմիական հարձակումը Սիրիայում կազմակերպել են Սաուդյան Արաբիայի խմբավորումները»

Դամասկոսում օգոստոսի 21–ին քիմիական զենքի կիրառումը կազմակերպել է Հորդանանի տարածքից ներխուժած հատուկ խումբը, որը պատրաստություն է անցել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, այսօր հայտարարել են ռուսական դիվանագիտական աղբյուրները։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կտրականապես հերքել էր կառավարական զորքերի կողմից հարձակման կասկածները՝ նշելով, որ դրա համար ո՛չ պայմաններ են եղել, ո՛չ ցանկություն։ Բացի այդ, Ասադի խոսքերով, հարձակմանը նախապատրաստվելը տեխնիկապես բարդ է և ժամանակ է պահանջում։ Սիրիայի նախագահն իր հերթին հարձակման մեջ մեղադրել էր ընդդիմադիր խմբավորումներին։

«Քիմիական զենքը Սիրիայում հատուկ ստորաբաժանումների հսկողության տակ է։ Առանց գլխավոր շտաբի կարգադրության՝ այդ հարձակումը հնարավոր չէր»,– Ասադի խոսքերն է մեջբերել ИТАР-ТАСС–ը։

Այս խորագրի վերջին նյութերը