Մուղալյանի գործի վերաբերյալ նամակ գլխավոր դատախազին
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։
Նամակում ասվում է, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» և Մարդու իրավունքները Հայաստանում կայքը (www.hra.am) հետևողական են լինելու այս քրեական գործի ընթացքին, և հետամուտ են լինելու, որպեսզի նախաքննության մարմնի կամայականություններն անհետևանք չմնան։
Ստորև ներկայացնում ենք նամակը՝ որոշ կրճատումներով։
«Հարգելի՛ պարոն Կոստանյան, Սույն նամակով մենք Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել վերջին շրջանում մեր կազմակերպության ուշադրության կենտրոնում գտնվող՝ Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանի և նրա ընկերներ` Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործի մի շարք հանգամանքների վրա (Դատական գործ N: ԱՐԴ/0114/01/13)։
Չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ուրիշի` խոշոր չափերի հասնող գույքի (խոտի դեզի) ոչնչացման փորձ կատարելու մեղադրանքով, այն բանի համար, թե իբր Նորապատ գյուղի ծայրամասում գիշերային ժամի այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը, որի արդյունքում տեղ-տեղ խանձվել է շան մազերը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` պատճառելով 36.000 դրամի նյութական վնաս: Հատկանշական է, որ տուժած գյուղացին և նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ պնդել են, որ իրենք վնաս չեն կրել և որևէ պահանջ չունեն:
1.Քրեական գործում նկարագրվող արարքների քրեաիրավական նման որակումը համարում ենք անհեթեթ ու չհիմնավորված։
Գետնին թափված ոչ պիտանի հարդը վառելու գործողության մեջ բացակայում է խուլիգանության հանցակազմի անհրաժեշտ հատկանիշներից մեկը՝ հասարակության անդամների պարտադիր ներկայությունը։ 30.03.2012թ. ԱՎԴ/0014/01/11 նախադեպային որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանը թվարկել է մի շարք հատկանիշներ, որոնց առկայությունը պարտադիր է արարքը խուլիգանություն որակելու համար, դրանցից մեկը՝ հասարակության անդամների ներկայությունն է։ Ենթադրյալ հրկիզման փորձը կատարվել է ուշ գիշերվա ժամի և մոտակայքում որևէ անձ չի եղել, հետևաբար արարքը խուլիգանություն չի կարող որակվել։
Ինչ վերաբերում է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու մեղադրանքին, ապա այն հիմնված է սոսկ այն ենթադրության վրա, որ նրանք գնացել են հենց Նորապատ գյուղ՝ ցանկանալով հրկիզել Խուդոյանին պատկանող 1.440.000 դրամ արժողությամբ խոտի դեզը, սակայն քանի որ դեզը տեղափոխված է եղել, չեն կարողացել իրագործել «իրենց հանցավոր դիտավորությունը», փոխարենը «իրենց հետ վերցրած բենզինը լցրել են խոտի դեզի նախկին տեղում և հրկիզել»։ Ընդ որում, մեղադրական եզրակացության մեջ նույն խոտի դեզը մի դեպքում գնահատվել է 1.440.000, մեկ այլ դեպքում՝ 1.800.000 դրամ։
Կատարվածը չի կարող որակվել խոշոր չափերի գույքի ոչնչացման փորձ, քանի որ հանցափորձ կարող է իրականացվել միայն առկա, գոյություն ունեցող օբյեկտի նկատմամբ, իսկ հրկիզման ենթադրյալ փորձի ժամանակ խոտի դեզը տեղում չի եղել։
2.Կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառվել է անհիմն:
Մարտի 30-ին և դրանից հետո տղաները մի քանի անգամ կանչվել են ոստիկանություն՝ բացատրություններ տալու և կամավոր ներկայացել են։ Ապրիլի 17-ին հերթական հարցաքննությունից հետո նրանց անսպասելիորեն ձերբակալել են, մեղադրանք առաջադրել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու համար և կալանավորել։ Հետագայում մեղադրանքի ծավալը փոփոխվել է և ավելացվել նաև խուլիգանության հոդվածը՝
Մուղալյանին և նրա երկու ընկերներին կալանքի տակ պահելու որոշումը հիմնավորելու համար:
Թե՛ նախաքննության մարմինը, թե՛ դատարանը որևէ փաստական հիմք չի ունեցել, որը առիթ կտար ենթադրելու, որ երիտասարդները կարող են խոչընդոտել նախաքննությանը, կատարել հանցանք, դիմել փախուստի, անօրինական ազդեցություն ունենալ քրգործին մասնակցող անձանց վրա: Չնայած այս հանգամանքներին՝ դատարանը կալանավորման որոշումը հիմնավորել է փախուստի դիմելու հավանականությամբ։ Մինչդեռ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս բավարար չէ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումները վկայակոչելը։ Դրանք պետք է պատճառաբանված լինեն տվյալ գործի փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով (Վճռաբեկ դատարանի որոշում ԱՎԴ/0022/06/08 քրեական գործով):
Վերաքննիչ դատարանում խափանման միջոց կալանքը վիճարկելու ժամանակ, փաստաբան Վահե Գաբրիելյանի խոսքերով, դատախազ Կորյուն Փիլոյանը կարծիք է հայտնել, որ Արամ Մուղալյանը չի դիմի փախուստի՝ հիմնավորելով, որ նա պարտավորություններ ունի պետության նկատմամբ, որն իր փոխարեն վճարել է ուսման վարձը Քեմբրիջում սովորելու համար, բայց հավելել է, որ ինքը գտնում է, Մուղալյանը պիտի մնա կալանքի տակ։ Այս փաստը կարելի է ստուգել դատական նիստի ձայնագրությունն ուսումնասիրելով։
Ըստ փաստաբանի՝ դատախազը նույնը պնդել է նաև առաջին ատյանի դատարանում խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը քննելիս՝ ասելով, որ Մուղալյանը փախուստի չի դիմի ու չի էլ կարող փախչել, բայց ինքը գտնում է, որ պիտի մնա կալանքի տակ։
Ակնհայտ է, որ խափանման միջոց կալանքի չհիմնավորված և չարդարացված կիրառումը պետության համար ստեղծում է լրացուցիչ խնդիրներ։ Նախ՝ խախտվում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի և հասարակական ընդհանուր շահի միջև հավասարակշռության սկզբունքը և երկրորդ՝ գործի փաստերը ցույց են տալիս, որ վարույթի ընթացքում ծախսված մարդկային և նյութական ռեսուրսները չեն ծառայում արդարադատության նպատակների իրականացմանը։ Երեք մեղադրյալներին 5 ամսից ավելի պետական բյուջեի միջոցների հաշվին կալանքի տակ պահելը արդարացված չէ և հավելյալ խնդիրներ է ստեղծում առանց այդ էլ գերբեռնված «Նուբարաշեն» ՔԿՀ համար։
3. Գործի քննության ընթացքում թույլ են տրվել մի շարք կոպիտ դատավարական խախտումներ։
•Փաստաբան Վահե Գաբրիելյանի պնդմամբ՝ մարտի 30-ին, ժամը 08։00-ի սահմաններում Արամ Մուղալյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արմավիրի մարզի բաժին և, առանց կարգավիճակի, շուրջ 16 ժամ ապօրինի պահվել է բաժնում՝ փաստացի գտնվելով անազատության մեջ։
•Գործը դատարան է ուղարկվել և կալանքի որոշումը կայացվել է օրենքով սահմանված 72 ժամը լրանալուց հետո։
•Դատարան ուղարկելուց 1 ժամ առաջ արարքները վերաորակվել են, մեղադրանքին ավելացվել է խուլիգանության հոդվածը, որի մասին պաշտպաններն իմացել են դատարանում՝ ժամանակ չունենալով ծանոթանալ և պատշաճ պաշտպանություն իրականացնել։
•Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքերով՝ ապրիլի 17-ին քննիչ Աշոտ Մարտիրոսյանը իր սենյակում ծեծի է ենթարկել Ռոբերտ Փիլոյանին (հարվածել մարմնի տարբեր հատվածներին, ատամ մաքրելու փայտիկով սեղմել է ձեռքի երակները, գլուխը խփել սեղանին և այլն)՝ ստիպելով, որ խոստովանի, թե իրենք են կատարել հանցանքը և ինքն է եղել կազմակերպիչը։
Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելիս բուժզննության ժամանակ արձանագրվել են մարմնական վնասվածքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութերն ուղարկվել են ՀՔԾ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ եղել է ինքնավնասում։ Փիլոյանը չի բողոքարկել կարճման որոշումը, քանի որ, փաստաբանի խոսքերով, նա վախեցել է։ Փիլոյանն իր փաստաբանին պատմել է, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը սպառնացել է, որ եթե պատմի կատարվածի մասին, կախել կտա և կասի, որ ինքնասպան է եղել։
•Նախաքննությունը մայիսի 13-ից հետո ապօրինի է շարունակվել։ Մարտի 13-ին հարուցված քրեական գործի նախաքննության երկամսյա ժամկետը լրացել է մայիսի 13-ին, սակայն այն չի երկարացվել: Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշում է կայացվել շուրջ մեկ ամիս անց՝ հունիսի 7-ին, որը դատախազ Անդրանիկ Դոլինյանը հաստատել է հունիսի 11-ին։ Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց և չերկարաձգվելուց հետո տղաները ապօրինի պահվել են կալանքի տակ։
•Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց հետո՝ հունիսի 5-ին, երբ երկարաձգման որոշումը դեռ առկա չէր, ապօրինի միջնորդություններ են ներկայացվել դատարան կալանքի ժամկետները երկարացնելու մասին, որոնք բավարարվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ադամյանի կողմից:
•Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 01.08.2013թ. դատարան ուղարկելուց հետո պարզվել է, որ գործի 4-րդ հատորի 143-րդ և 144-րդ թերթերի միջև քննիչի կողմից ավելացվել են նոր փաստաթղթեր, որոնք համարակալվել են 143ա, 143բ, 143գ, 143դ, 143ե, 143զ, 143է, 143ը, 143.1, 143.2, ինչը պաշտոնեական կեղծիք է։
•Քննչական փորձարարություն չի կատարվել՝ պարզելու, արդյո՞ք բենզինով հրկիզման դեպքում նշված ժամանակահատվածում կվնասվեր միայն 30 հակ խոտ։
•Իրեղեն ապացույց մեքենան օրենքով սահմանված կարգով պահպանված չի եղել։
•Անհասկանալի է նաև, թե ինչու է տուժողը ամիսներ շարունակ պնդել, որ հրկիզման փորձի արդյունքում վնաս չի կրել և բողոք չունի, սակայն հունիս ամսին հավելյալ բացատրություն տվել՝ փոխելով ցուցմունքը և հայտնելով 30 հակ խոտի ծխահարման մասին։ Քննիչը քայլեր չի ձեռնարկել ցուցմունքներում առկա հակասությունները պարզելու համար։
Քրեական գործում առկա հակասություններն ու խախտումներն այսքանով չեն սպառվում։
Սույն նամակով դիմում ենք ձեզ և ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու և շտկելու ուղղությամբ»։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Մարդու իրավունքները Հայաստանում կայք