Տնտեսական ճգնաժամի պատճառով «Եվրատեսիլ 2014»-ի մասնակցությունից հրաժարվել է նաև Կիպրոսը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն, այս մասին հայտարարել է Կիպրոսի պետական հեռուստառադիոհեռարձակման CYBC ընկերությունը, որը, պայմանավորված ընկերության բյուջեի հետագա կրճատմամբ, որոշել է կտրուկ նվազեցնել նաև 2014թ. հաղորդումների ծախսերը: «Եվրատեսիլ–2013»-ին մասնակցելու համար Կիպրոսը 150 հազար եվրո էր ծախսել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրատեսիլ–2014»–ից, որն այս անգամ անց է կացվելու Կոպենհագենում, հրաժարվել էին Խորվաթիան, Չեխիան, Սլովակիան, Լյուքսեմբուրգն ու Անդորրան:
«Եվրատեսիլ 2014»-ը կորցնում է իր մասնակիցներին