Աշխարհ

04.10.2013 10:51


Իտալիայում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Լամպեդուզայի ափերի մոտ զոհվածների

Իտալիայում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Լամպեդուզայի ափերի մոտ զոհվածների

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Իտալիայի կառավարությունը սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Լամպեդուզայի ափի մոտ նավաբեկության զոհերի։ Հիշեցնենք, որ նախօրեին Աֆրիկայի գաղթականները, փորձելով թափանցել Լամպեդուզա, որը «դարպաս» է Եվրոպա տանող ճանապարհին, նավաբեկության էին ենթարկվել։ Տախտակամածին եղել է 500 փախստական աֆրիկյան տարբեր երկրներից։ Նավի անսարքությունը վերացնելու նպատակով գաղթականները ծածկոց էին այրել օգնություն խնդրելու համար։ Սակայն հրդեհ է բռնկվել, և մարդիկ նետվել են ջուրը, իսկ նավը սուզվել է։ Այս պահի դրությամբ՝ խեղդվել է 130 մարդ, այդ թվում՝ հղի կին և երեխաներ, 200–ը համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը