Լրահոս

04.10.2013 10:26


«Վարչապետը պարտավոր է հասկանալ հարցերը և դրանց տալ հասկանալի պատասխաններ»

«Վարչապետը պարտավոր է հասկանալ հարցերը և դրանց տալ հասկանալի պատասխաններ»

Վարչապետը պարտավոր է հասկանալ հարցերը և դրանց տալ հասկանալի պատասխաններ: Հակառակ դեպքում ամեն ինչ ենթադրության սահմաններում է: Ես ազատ եմ և կարող եմ ինֆորմացված չլինելու պայմաններում անել ենթադրություններ, իսկ պատգամավորը՝ իշխանության թևը, չի կարող հարցերին պատասխանել ենթադրություններով: Հիմա իրականությունը՝ մինչև գազի սակագնի թանկացումը ԱԺ-ում իրականացվել է քննարկում, և այդպես էլ որևէ հարցի կառավարությունը չի պատասխանել, իսկ ԱԺ-ն էլ որևէ դիրքորոշում չի հայտնել: Սա Հայաստանի կառավարման պրակտիկան է: Գազի սակագնի սահմանումը որևէ կապ չունի վարչապետի և նրա հայտարարությունների հետ: Գազի սակագինը պետք է սահմանի հանրային ծառայությունները կարգավորող «անկախ» հանձնաժողովը: Բայց քանի որ այս հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները, խաբում է հանրությանը, ստեղծվել է առկա իրավիճակը: Հայաստանում գործող «ՀայՌուսգազարդ» համարյա ռուսական ընկերության և Ռուսաստանում գործող «Գազպրոմ» ռուսական ընկերության միջև կնքված պայմանագիրը, եթե այն կա, ըստ ՀՀ օրենսդրության, չի կարող գաղտնի լինել Հայաստանում, որովհետև «ՀայՌուսգազարդ» ընկերությունն իրականացնում է բացառիկ իրավունքներով ոչ մրցակցային ծառայություններ: Իսկ գաղտնիության մասով, եթե անգամ ընկերությունը գտել է դրա անհրաժեշտությունը, այդ հանձնաժողովը պետք է ընդունի որոշում և տեղյակ պահի հանրությանը: Որոշում չկա: Գազի սակագինը սահմանվել է սխալ որոշմամբ, գաղտնիության պայմաններում: Այստեղ, արդեն, կարելի է ենթադրություններ անել, իսկ պատգամավորները կարող են որոշ բաներ պահանջել:

Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը