Լրահոս

04.10.2013 09:51


Բողքի երթ Մուղալյանի և ընկերների գործով

Բողքի երթ Մուղալյանի և ընկերների գործով

Այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա պիկետ` խաղաղ հավաք, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց` ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների: Դատախազության մոտից հավաքի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավելի է՝ գտնվում են կալանքի տակ ենթադրյալ 36 հազար դրամի վնաս հասցնելու համար: Նախաքննության գործընթացը տեղի է ունեցել մի շարք խախտումներով: Իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 7-ին` ժամը 14:30-ին, Էջմիածին քաղաքում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ http://hra.am/hy/point-of-view/2013/09/26/mughalyan :

Այս խորագրի վերջին նյութերը