Կարծիք

03.10.2013 17:36


Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հրանտ Տեր–Աբրահամյան.

Հուսով եմ, որ մարդիկ, որոնք իրենց հասարակական գործունեության մեջ ստանում են իշխանության աջակցությունը (կարեւոր չէ՝ ուղղակի, թե անուղղակի), գիտակցում են, որ այդ աջակցության ոչ մի պայմանական լումա ձրի չի, եւ եթե այդ մարդիկ հույս ունեն, որ մի օր գեղավարի խորամանկորեն թռնելու են եւ իրենց գիծն են տանելու, այսօրվանից կարող են պատրաստվել, որ նույնիսկ «Ֆեյսբուքում» գրած մի հատ 50 լայքանոց ստատուսի համար նրանք հաշիվ են փակելու:

Ֆեյսբուքյան զանգվածներն ապրում են օրվա թեմաներով, որոնք այսօր կան, իսկ վաղը չկան, վիրտուալ աջակիցները խրոխտ են, երբ չկան վտանգ ու նեղ օրեր, նրանց մոտիվացիան հաճախ որեւէ կապ չունի իրական քաղաքական կամ նույնիսկ ընկերական մոտվիացիայի հետ, բայց հաշվապահները ուշադիր աշխատում եւ գրանցում են ամեն մի լումա:

Կա հաշիվը բացելու եւ հաշիվը փակելու ժամանակը:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը