Լրահոս

03.10.2013 16:19


Ֆինանսների նախարարի զարմանքը. «Իսկ Նունե Եսայանը վատ արժեքային համակարգ է՞»

Ֆինանսների նախարարի զարմանքը. «Իսկ Նունե Եսայանը վատ արժեքային համակարգ է՞»

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ պաշտոնապես 35% աղքատության ցուցանիշ ունեցող երկրում որքանո՞վ է արդարացված Նունե Եսայանի համերգի համար պետբյուջեից 54 մլն դրամ հատկացնելը։ Նախարարը նախ հարցին հարցով է պատասխանել՝ ունե՞նք երկրորդ երգիչ, ով կարողանում է մեր դասականներին այդքան լավ ներկայացնել, իսկ հետո էլ իր զարմանքն է արտահայտել.

–Ինչի Նունե Եսայանը վատ արժեքային համակարգ է՞. Կոմիտասը, Սայաթ-Նովան վա՞տ բան են: Դուք չեք ուզում լսել, ես ուզում եմ լսել:

Նախարարը նաև խոստովանել է, որ անձամբ ներկա է եղել այդ համերգին և բավականություն ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը