Կարծիք

03.10.2013 15:29


Սերժ Սարգսյանի ելույթը մի կարևոր բան արեց, ինչը իրենից լավ ոչ ոք չի կարողանում անել

Սերժ Սարգսյանի ելույթը մի կարևոր բան արեց, ինչը իրենից լավ ոչ ոք չի կարողանում անել

Սերժ Սարգսյանն իր ելույթով ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության գալուց հետո ինքը փորձել է ստեղծել ամեն բնական երևույթի «ֆեյքը»՝ կեղծը:

Օրինակ՝ կեղծ քաղաքացիական հասարակություն, կեղծ ազատ մամուլ, կեղծ ընդդիմադիր ուժեր... կարճ ասած՝ կեղծ ժողովրդավարական պետություն:
Սակայն հետաքրքիրն այն է, որ իր գործունեությունը միշտ բերում է նրան, որ ակամայից հենց նա է օրակարգ բերում իրական խնդիրները ու դուրս մղում կեղծ՝ իր կողմից հնարված ու դաշտ նետված խնդիրները:

Այսպիսով, Սերժ Սարգսյանի ելույթը մի կարևոր բան արեց, ինչը իրենից լավ ոչ ոք չի կարողանում անել: Նա իր ելույթով ջուրը գցեց իր իսկ կազմակերպած քաղաքական շոու–ծրագրերը, որոնց միջոցով փորձում էր ձևավորել կեղծ քաղաքական օրակարգ և նորից արդիականացրեց իրական քաղաքական օրակարգը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը։ Փաստ է, որ Սերժ Սարգսյանը միակ մարդն է, ում ելույթից հետո բոլորը, այդ թվում՝ նրա ծպտյալ թիմակիցները, միաձայն գոռում են՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»:

Ահա այսպես նորից Ազատիչի գործերը թարս գնացին՝ «խիյարը թարս բուսնեց»:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը