Լրահոս

03.10.2013 22:31


Արգենտինայում մեկնարկել է շուտ փչացող գրքերի վաճառքը

Արգենտինայում մեկնարկել է շուտ փչացող գրքերի վաճառքը

Այսպիսի յուրօրինակ կերպով են որոշել խթանել կարդալն Արգենտինայում: Հրատարակչություններից մեկը, առաջնորդվելով «Գիրքը չի՛ կարող սպասել» կարգախոսով, հրատարակել է մի շարք գրքեր, որոնց տեքստը տպված է հատուկ ներկով: Երբ գիրքը բացվում է, թուղթը հայտնվում է օդի ու լույսի ազդեցության տակ, և տառերը որոշ ժամանակ անց ուղղակի անհետանում են։ Այդ գրքերի շարքում հիմնականում երիտասարդ լատինաամերիկյան հեղինակների ստեղծագործություններն են: Ուշագրավն այն է, որ այս յուրօրինակ գրքերը բավական հայտնի են դարձել. առաջին տպաքանակը վաճառվել է արդեն առաջին իսկ օրվա ընթացքում:

Հաջորդ տարի հրատարակչությունը խոստանում է, որ տպելու է գրքեր այն մարդկանց համար, ովքեր սիրում են ընթերցել լոգարաններում կամ լողավազաններում, և այդ գրքերը չեն վախենա ջրից:

Այս խորագրի վերջին նյութերը