Լրահոս

03.10.2013 14:41


ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի տեղեկանք

ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի տեղեկանք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 24 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 25 զինծառայող: Միջադեպերից 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Ընդհանուր առմամբ 25 մահվան դեպքերից 18-ի վերաբարյալ առկա են պաշտանական հաղորդագրություններ:

Միջադեպերից 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Ընդհանուր առմամբ 25 մահվան դեպքերից 18-ի վերաբարյալ առկա են պաշտանական հաղորդագրություններ:

Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 25 դեպքերից 3-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը ծառայակցի կողմից կատարված սպանության կամ անզգույշ սպանության եւ 1-ը` անվտանգության կանոնների խախտման հետեւանքով:

Ըստ հասանելի տեղեկատվության՝ դեպքերից 21-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերից 6-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, 3-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով`ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, 2-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն, 1 գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով`սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 1-ական քրեական գործեր հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով` սպանություն` խուլիգանական դրդումներով, ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով` սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով` սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, ՀՀ Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ՀՀ Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ՀՀ քրեական օրեսնգրքի 377 հոդվածի 2-րդ մասով՝մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը:

Եվս չորս դեպքերում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր եւ ինչ հոդվածներով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը