Տնտեսական

03.10.2013 19:37


Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը

Փակվել է Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորափոխադրումների սեզոնը

Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46,7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց:

Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին, պայմանավորված է անբարենպաստ եղնակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով:

Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:

Այս խորագրի վերջին նյութերը