Լրահոս

03.10.2013 14:33


Ամերիկացին վիճակախաղով 189 մլն դոլար է շահել

Ամերիկացին վիճակախաղով 189 մլն դոլար է շահել

Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղով 189 մլն դոլար է շահել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Վիճակախաղի նահանգային ներկայացուցիչ Էրիկ Պալմեսանոյի խոսքերով՝ Mega Millions վիճակախաղի շահող կտրոնը՝ 7, 10, 30, 37, 53 երջանիկ համարներով, վաճառվել է երեքշաբթի երեկոյան քաղաքամերձ խանութներից մեկում։ Դեռևս պարզ չէ՝ հայտնե՞լ է արդյոք իր մասին երջանիկ հաղթողը, որը կանխիկ կստանա 189 մլն դոլար։

Mega Millions վիճակախաղի տոմսերն ԱՄՆ–ում վաճառվում են 1996–ից։ Հենց այս վիճակախաղին է պատկանում աշխարհում ամենամեծ ջեք փոթը, որը 2012–ին կազմել էր 656 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը