Տնտեսական

03.10.2013 14:20


Եվրապարտատոմսերի գումարով կմարեն ՌԴ–ից ստացված վարկը

Եվրապարտատոմսերի գումարով կմարեն ՌԴ–ից ստացված վարկը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ արտարժույթով թողարկված եվրապարտատոմսերի վաճառքից ստացված գումարով վաղաժամկետ մարելու են Ռուսաստանից ստացված 440 մլն մայր գումարն ու տոկոսները։ Այս վարկը ՀՀ–ն Ռուսաստանից վերցրել էր տնտեսական ճգնաժամի փուլում։

Կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսում էլ նախարարը պնդել է, որ Հայաստանի պետական պարտքի չափը վտանգավոր չէ, իսկ 2020թ. մեր երկիրը կկարողանա մարել պարտքի արդեն 1 մլրդ–ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը