Չնայած հայտարարված թայմ-աութին՝ սիրիական պատերազմի վտանգը դեռեւս կա, ինչին միանշանակ դեմ է միջազգային հանրությունը։ Բոլորս էլ հասկանում ենք հնարավոր այս պատերազմի իրական հետեւանքները, քանզի այդտեղ ներգրավված են խորը հակասություններ ունեցող պետություններ։ Սիրիական պատերազմից տուժելու են բոլորը։ Նաեւ նրանք, ովքեր իշխանության եկան պատերազմի դեմ կարգախոսներով, իսկ այժմ պատրաստվում են պատերազմի։ Կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ռազմական միջամտությունը չի օգնելու վերջ դնել քաղաքացիական պատերազմին։ Մինչդեռ, նման միջամտության հետեւանքները կարող են կործանարար լինել։ Սիրիայում դեպի հակամարտության գոտի սպառազինման հոսքը չի դադարում, ինչը միմիայն խորացնում է ճգնաժամը։ Մեկ բան հստակ է՝ անընդունելի է աշխարհակարգի սեփական մոդելի պարտադրումը այլ երկրների, ում կողմից էլ որ այդ պարտադրանքը լինի։ Սիրիական հասարակությունն ինքը պետք է որոշի իր երկրի ապագան ու ճակատագիրը։ Այսօր էլ, կարծում եմ, միջազգային հանրությունը դեռ ունի հնարավորություն՝ Սիրիայում դադարեցնելու արյունալի ու կործանարար քաղաքացիական պատերազմը, հումանիտար աղետը։ Եթե գերխնդիրը լինի ոչ թե առանձին պետությունների, այլ սիրիական ժողովրդի շահն ու որպես նպատակ ընտրվի խաղաղությունը։
Մինդեռ, արյունահեղ պատերազմի զոհերի եւ փախստականների թիվը սարսափեցնող է։ 100 հազարից ավելի զոհ, որոնց թվում կանայք ու երեխաներ, մոտ 7 միլիոն փախստական ու ներքին տեղահանված։
Հարգելի գործընկերներ, ինձ մեծապես հուզում է նաեւ Սիրիայում ապրող իմ հայրենակիցների ճակատագիրն ու նրանց անվտանգությունը։ Պատերազմն անխուսափելի է դառնում, երբ ավարտվում է դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ Պատերազմը խորացնելու է առկա հումանիտար աղետը, խորացնելու է ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ էթնիկ խմբերի միջեւ ատելությունն ու բախումները, բերելու է բացարձակ քաոսի։ Իսկ քաոսը լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար։
Այո, սա նորագույն պատմության մեջ չտեսնված ու ամոթալի հումանիտար աղետ է։
Այսօր Սիրիայում հնարավոր է սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության։ Այսօրվա հռետորաբանությունը, առկա զարգացումները նախազգուշացնում են, որ մեզ նոր ցեղասպանությունից ընդամենը մեկ քայլ է բաժանում։ Մեկ անզգույշ քայլ եւ մենք կունենանք նոր պատմական ողբերգություն։ Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որը երկու տարի հետո նշելու է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100 ամյակը, եւ որը շատ լավ է պատկերացնում էթնիկ եւ ազգային հողի վրա տեղի ունեցած ցեղասպանության ողջ ողբերգությունն ու հետեւանքները։ Ի դեպ, 100 տարի առաջ իմ հայրենակիցներից շատերը մի կերպ փրկվելով կոտորածից՝ Թուրքիայից ոտքով հասել են Սիրիա՝ դառնալով այդ երկրի արժանապատիվ քաղաքացիներ։
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽվ–ում
Հարգելի՛ գործընկերներ,
Չնայած հայտարարված թայմ-աութին՝ սիրիական պատերազմի վտանգը դեռեւս կա, ինչին միանշանակ դեմ է միջազգային հանրությունը։ Բոլորս էլ հասկանում ենք հնարավոր այս պատերազմի իրական հետեւանքները, քանզի այդտեղ ներգրավված են խորը հակասություններ ունեցող պետություններ։ Սիրիական պատերազմից տուժելու են բոլորը։ Նաեւ նրանք, ովքեր իշխանության եկան պատերազմի դեմ կարգախոսներով, իսկ այժմ պատրաստվում են պատերազմի։ Կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ռազմական միջամտությունը չի օգնելու վերջ դնել քաղաքացիական պատերազմին։ Մինչդեռ, նման միջամտության հետեւանքները կարող են կործանարար լինել։
Սիրիայում դեպի հակամարտության գոտի սպառազինման հոսքը չի դադարում, ինչը միմիայն խորացնում է ճգնաժամը։ Մեկ բան հստակ է՝ անընդունելի է աշխարհակարգի սեփական մոդելի պարտադրումը այլ երկրների, ում կողմից էլ որ այդ պարտադրանքը լինի։ Սիրիական հասարակությունն ինքը պետք է որոշի իր երկրի ապագան ու ճակատագիրը։ Այսօր էլ, կարծում եմ, միջազգային հանրությունը դեռ ունի հնարավորություն՝ Սիրիայում դադարեցնելու արյունալի ու կործանարար քաղաքացիական պատերազմը, հումանիտար աղետը։ Եթե գերխնդիրը լինի ոչ թե առանձին պետությունների, այլ սիրիական ժողովրդի շահն ու որպես նպատակ ընտրվի խաղաղությունը։
Մինդեռ, արյունահեղ պատերազմի զոհերի եւ փախստականների թիվը սարսափեցնող է։ 100 հազարից ավելի զոհ, որոնց թվում կանայք ու երեխաներ, մոտ 7 միլիոն փախստական ու ներքին տեղահանված։
Հարգելի գործընկերներ, ինձ մեծապես հուզում է նաեւ Սիրիայում ապրող իմ հայրենակիցների ճակատագիրն ու նրանց անվտանգությունը։ Պատերազմն անխուսափելի է դառնում, երբ ավարտվում է դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ Պատերազմը խորացնելու է առկա հումանիտար աղետը, խորացնելու է ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ էթնիկ խմբերի միջեւ ատելությունն ու բախումները, բերելու է բացարձակ քաոսի։ Իսկ քաոսը լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար։
Այո, սա նորագույն պատմության մեջ չտեսնված ու ամոթալի հումանիտար աղետ է։
Այսօր Սիրիայում հնարավոր է սկիզբ է դրվում մի նոր ցեղասպանության։ Այսօրվա հռետորաբանությունը, առկա զարգացումները նախազգուշացնում են, որ մեզ նոր ցեղասպանությունից ընդամենը մեկ քայլ է բաժանում։ Մեկ անզգույշ քայլ եւ մենք կունենանք նոր պատմական ողբերգություն։ Ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որը երկու տարի հետո նշելու է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100 ամյակը, եւ որը շատ լավ է պատկերացնում էթնիկ եւ ազգային հողի վրա տեղի ունեցած ցեղասպանության ողջ ողբերգությունն ու հետեւանքները։ Ի դեպ, 100 տարի առաջ իմ հայրենակիցներից շատերը մի կերպ փրկվելով կոտորածից՝ Թուրքիայից ոտքով հասել են Սիրիա՝ դառնալով այդ երկրի արժանապատիվ քաղաքացիներ։
Մտածենք այս ամենի մասին, քանի դեռ ուշ չէ։
Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր