Համահայկական բնապահպանական ճակատը հրավիրում է կինոդիտման
Համահայկական բնապահպանական ճակատը հրավիրում է ներկա գտնվելու «Հայաստանիկոտրվողողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմի հանրային առաջին ցուցադրմանը, որը կկայանա ս/թ հոկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվայիտուն»մշակութային-գործարարկենտրոնի դահլիճում (հասցեն`Երևան, Արգիշտիի փող., 7 շենք, Երևանի քաղաքապետարանի դիմաց): Այն պատմում է հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական խնդիրների մասին: Զուգահեռ կկազմակերպվի մասշտաբային լուսանկարների ցուցադրություն: Մեկ շաբաթից ֆիլմը կներկայացվի նաև ԱՄՆ-ի հայ համայնքին:
Ֆիլմի դիտման հրավերն ուղարկվել է պետական մարմիններին, հանքարդյունաբերող ընկերություններին, միջազգային կազմակերպություններին և բանկերին, որոնց գործունեությունն առնչվում է բնապահպանությանը և այս ոլորտում տարվող քաղաքականությանը:
Համահայկական բնապահպանական ճակատը հրավիրում է կինոդիտման
Համահայկական բնապահպանական ճակատը հրավիրում է ներկա գտնվելու «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմի հանրային առաջին ցուցադրմանը, որը կկայանա ս/թ հոկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի դահլիճում (հասցեն` Երևան, Արգիշտիի փող., 7 շենք, Երևանի քաղաքապետարանի դիմաց): Այն պատմում է հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական խնդիրների մասին: Զուգահեռ կկազմակերպվի մասշտաբային լուսանկարների ցուցադրություն: Մեկ շաբաթից ֆիլմը կներկայացվի նաև ԱՄՆ-ի հայ համայնքին:
Ֆիլմի դիտման հրավերն ուղարկվել է պետական մարմիններին, հանքարդյունաբերող ընկերություններին, միջազգային կազմակերպություններին և բանկերին, որոնց գործունեությունն առնչվում է բնապահպանությանը և այս ոլորտում տարվող քաղաքականությանը:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
Ֆիլմի անոնսը կարող եք դիտել հետևյալ հղումով:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/armecofront