Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ կամրջից մոտ 200 մետր դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը որոնվում է