Կարծիք

03.10.2013 10:26


Կառավարությունն արդեն չի կարողանում «ԿՌՈՒՏԻՏ» լինել...

Կառավարությունն արդեն չի կարողանում «ԿՌՈՒՏԻՏ» լինել...

ԱԺ–կառավարություն հարց–պատասխանից պարզ դարձավ, որ կառավարությունն արդեն չի կարողանում «ԿՌՈՒՏԻՏ» լինել...

Կառավարությունը գումար չունի սահմանամերձ գյուղերի հարցերը պատշաճ կերպով լուծելու համար, սակայն բյուջեում կան գումարներ Նունեին շաբաշ տալու և չարթերային չվերթով ՝ 6 հոգով Ռուսաստան մեկնելու համար։

Վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված հարցերին ի պատասխան՝ պարզեցինք, որ այս հարցը կառավարության իրավասությունների սահմանում չի, տեղական ինքնակառավարման մարմինների լուծելու խնդիրն է, բա այդ դեպքում ինչո՞ւ էր կառավարությունը գումար հատկացրել Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կարմիր գծերը գծելու և տեսախցիկներ տեղադրելու համար, չէ՞ որ իր լիազորություններից դուրս էր այդ խնդիրը։

Այսօր կառավարությունը հրապարակավ խոստովանեց, որ շուրջ չորս ամիս է՝ Հայաստանում մասսայական դրամաշորթություն է տեղի ունենում։ Գազի գնի թանկացումն անհիմն է, քանի որ մինչ օրս չի ստորագրվել պայմանագիր ռուսական կողմի հետ…

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը